շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՄԻԵԴ-ը ճիշտ և կառուցողական վերաբերմունք է ցուցաբերում պետության և երկրում դատական համակարգի նկատմամբ․ Արմեն Գալստյան

ՄԻԵԴ-ը ճիշտ և կառուցողական վերաբերմունք է ցուցաբերում պետության և երկրում դատական համակարգի նկատմամբ․ Արմեն Գալստյան

ՄԻԵԴ-ը բավականին ճիշտ և կառուցողական վերաբերմունք է ցուցաբերում պետության և երկրում դատական համակարգի պաշտպանության նկատմամբ, դրանց վերաբերող գործերը բավականին արագ է քննում: Այս մասին «Իրավական ուղի» ՀԿ-ի կազմակերպած «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով խորհրդաժողովին հայտարարեց Մարդու իրավունքների եվրոպական իրավունքի մասնագետ Արմեն Գալստյանը։

Նա ներկայացրեց ՄԻԵԴ-ում քննված մի քանի գործեր, թե որ դեպքերում դատավորներն ինչպիսի իրավունքներ ունեն:

Նրա ներկայացմամբ՝ ՄԻԵԴ-ը մի գործով նոր կանխավարկած է սահմանել, համաձայն որի՝ հանրային ծառայողների գործերը ի սկզբանե ենթադրվում են քաղաքացիական իրավունքներին վերաբերող գործեր, քանի դեռ պետությունը չի ապացուցել, որ դատավորը կամ հանրային ծառայողը չուներ ներքին օրենսդրությամբ ակնհայտորեն սահմանված դատական պաշտպանության իրավունք, և երկորրդ՝ որ այդ իրավունքից նրան զրկելը եղել է արդարացի:

  • Կիսվել: