շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Մերժում ենք առաջարկվող Սահմանադրական հանրաքվեն. Մարուքյան

Մերժում ենք առաջարկվող Սահմանադրական հանրաքվեն. Մարուքյան

՛՛Լուսավոր Հայաստան՛՛ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադարձել է նոր Սահմանադրություն ընդունելու համար հանրաքվե կազմակերպելու անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

՛՛Մի իշխանություն, որը հրաժարվեց Սահմանադրությունից հեռացնել ՀՀԿ-ի «կայուն մեծամասնության» արատավոր համակարգը, այժմ առաջարկում է ՛՛գաղափարախոսական՛՛ Սահմանադրական հանրաքվե։

Ժողովուրդ ջան, պարզ չէ՞, թե ինչ պետք է անել։ Մերժում ենք առաջարկվող Սահմանադրական հանրաքվեն՛՛,-սոցցանցի իր էջում գրել է նա։

Նշենք, որ ավելի վաղ Փաշինյանն ասել էր. ՛՛Էական է նոր Սահմանադրության ընդունումը, գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված հանրաքվեներն ունեն լեգիտիմության լրջագույն պակաս՛՛:

  • Կիսվել: