երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Մեր մահացության թվերն աճելու են, այս խնդիրը լուծելու մի ձև կա. Փաշինյանը՝ կորոնավիրուսային իրավիճակի մասին

Մեր մահացության թվերն աճելու են, այս խնդիրը լուծելու մի ձև կա. Փաշինյանը՝ կորոնավիրուսային իրավիճակի մասին

Այս խնդիրը լուծելու մի ձև կա՝ մենք պետք է մեր կողմից ուրիշներին վարակելու հավանականությունը մաքսիմալ քչացնենք: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը.

«Եթե մեր՝ բուժօգնության կարիք ունեցող պացիենտները լինեն այնքան, որ չկարողանանք տեղավորել հիվանդանոցներում, մեր մահացության թվերն աճելու են: Մարդիկ մահանալու են կորոնավիրուսից պատշաճ բուժօգնություն չստանալու պատճառով:

Այս խնդիրը լուծելու մի ձև կա՝ մենք պետք է մեր կողմից ուրիշներին վարակելու հավանականությունը մաքսիմալ քչացնենք: Սա վերաբերում է ոչ միայն ինձ նման մարդկանց, ովքեր ախտորոշված են, այլ նաև բոլորին, որովհետև այսօր երկրում 20-25 հազար, հնարավոր է՝ 30 հազար ասիմպտոմ դեպքեր կան:

Եթե ախտորոշվեք, ասիմպտոմ լինի, դուք վստահ կլինեք, որ վարակվել ու լավացել եք, ձեր կյանքը լրիվ կփոխվի, դուք որևէ մտավախություն չեք ունենա վարակելու ու վարակվելու մասով, առնվազն՝ մեկ տարի»:

Փաշինյանի խոսքերով, հիմա յուրաքանչյուրի անելիքը մեկն է՝ քչացնել այլոց վարակելու հավանականությունը.

«Ընդհանուր մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ պատշաճ բուժօգնության պարագայում ծանր ու առանձնապես ծանր վիճակի հասնում են 5 տոկոսը, իսկ մահացությունը կազմում է 1-1,2 տոկոս:

Հաջորդ կոնտեքտը հետևյալն է՝ եթե 10 հազարի 5 տոկոսը 500-ն է, 10 հազարի 1,2 տոկոսը 120 հոգի է, 100 հազարի 5 տոկոսը 5 հազար հոգի է: Հետևաբար մեր առողջապահաան համակարգը չի կարող 5 հազար հոգու ծանր վիճակում գտնվող հիվանդի սպասարկել: Միշտ է այսպես եղել:

Եթե ծանր դեպքերը շատանան այնքան, որ հիվանդանոցներում տեղ չլինի, ստիպված ենք լինելու վերադառնալ տոտալ լոք դաունի: Կյանքը կանգնելու է՝ իր բոլոր տնտեսական ու սոցիալական հետևանքներով: Այսօր շատ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, գնացել են այդ ճանապարհով: Լոք դաունի ընթացքում թվերն այլ են եղել»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքերով, նույնիսկ եթե տոտալ լոք դաուն լինի, վարակը զրոյանա, բացվելուց հետո վարակը նորից տարածվելու է, կրկին լոք դաունի անհրաժեշտություն է լինելու.

«Ստացվում է, որ ունքը սարքելու փոխարեն աչքն ենք հանում՝ մի կողմից կորոնավիրուսի հարցը չենք լուծում, մյուս կողմից տնտեսական կոլապսի ենք մատնում երկիրը:

Հետևաբար, լուծումն այն է, որ մաքսիմալ շատ մարդիկ ինձ նման ասիմպտոմ կլինեն կամ շատ տանելի վիճակով վարակվեն ու լավանան: Մի քիչ երևի իմ ասածը սխալ է, այսպես ձևակերպեմ՝ եթե ստացվի այնպես, որ ասիմպտոմ վարակված ու լավացած դեպքերը շատ լինեն, դա է հարցի լուծումը:

Մեր ընկալումն այն է, որ մենք առողջապահական համակարգի ուզածը պետք է տանք, որպեսզի հզորությունները մեծացնենք: Սակայն դա ժամանակատար է, նաև անսահմանափակ չէ»:

  • Կիսվել: