ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մենք կատարում ենք օրենքով մեզ վերապահված գործառույթները՝ վարչապետի հրամանը օրենք չէ. ՀՀ փոխոստիկանապետ

Մենք կատարում ենք օրենքով մեզ վերապահված գործառույթները՝ վարչապետի հրամանը օրենք չէ. ՀՀ փոխոստիկանապետ

Մենք կատարում ենք օրենքով մեզ վերապահված գործառույթները: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կկատարեն հրամանը, եթե վարչապետը ասի, թե ուզում է «արյան գետեր տեսնել», գրում է news.am-ը։

«Վարչապետի հրամանը օրենք չէ», - նշեց նա։

Արա Ֆիդանյանն ասաց նաև, թե ինքը այն ժամանակ, երբ վարչապետն ասել է «ուզում է արյան գետեր տեսնել», այլ պաշտոն էր զբաղեցնում, եղե՞լ է նման հրաման, ի վերջո, թե՞ չէ, պետք է հարցնել այն անձանց, ովքեր ներկա են եղել:

Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն էր ժամանակ առաջ հայտարարել, թե նախորդ տարի Իջեւանի դեպքերի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իրեն ու այն ժամանակվա ոստիկանապետ Վալերի Օսիկյանին ասել էր, թե ուզում է Իջեւանում «արյան գետեր տեսնել»:

  • Կիսվել: