շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
«Կպարզեմ». փոխոստիկանապետը՝ ՔԿ-ի մոտից քաղաքացիներին բերման ենթարկելու պատճառի մասին

«Կպարզեմ». փոխոստիկանապետը՝ ՔԿ-ի մոտից քաղաքացիներին բերման ենթարկելու պատճառի մասին

Այսօր ՔԿ-ի շենքի մոտ փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը պատասխանեց լրագրողների հարցերին, թե ինչ հիմնավորմամբ են Քննչական կոմիտեի մոտից քաղաքացիներըին բերման ենթարկել։

«Կպարզեմ»,-ի պատասխան՝ նշեց փոխոստիկանապետը:

Լրագրողների հարցին՝ ինչպես են առանց հիմնավորման բերման ենթարկել քաղաքացիներին, փոխոստիկանապետը չպատասխանեց, փոխարենը լրագրողներին հորդորեց դուրս գալ փողոցից։

Իսկ հարցին, թե ինչու են ոստիկանական մեծաքանակ ուժեր կենտրոնացրել Քննչական կոմիտեի մոտ, պատասխանեց. «Հասրարակական կարգ ենք պահպանում»։

  • Կիսվել: