երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վարչապետի աշխատակազմին 31,9 մլն դրամ հատկացվեց՝ տարածքների պայմանների բարելավման նպատակով

Վարչապետի աշխատակազմին 31,9 մլն դրամ հատկացվեց՝ տարածքների պայմանների բարելավման նպատակով

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 31,9 մլն դրամ հատկացնել 2024-ի պետական բյուջեով վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող  «Պետական սեփականություն հանդիսացող կառույցների ու տարածքների պայմանների բարելավման ապահովում» միջոցառմանը՝ միջոցառման իրականացման նպատակով:

Նշվում է, որ մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու համար վարչապետի աշխատակազմը 4 մետաղորսիչ է գնել, որոնցից յուրաքանչյուրն արժե 2 մլն 650 հազար դրամ, ընդհանուր առմամբ՝ վճարվել է 10 մլն 600 հազար դրամ։

  • Կիսվել: