չորեքշաբթի, հունիս 12
12 / 6 / 2024
Մենք չենք խնդրել ՌԴ-ին, որ ռուս սահմանապահները մնան ՀՀ-ում. Գրիգորյան

Մենք չենք խնդրել ՌԴ-ին, որ ռուս սահմանապահները մնան ՀՀ-ում. Գրիգորյան

Մենք չենք խնդրել ՌԴ-ին, որ ռուս սահմանապահները մնան ՀՀ-ում, դա պայմանագրային էր։ Այս մասին մայիսի 16-ին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Մենք ՌԴ-ին առաջարկել ենք, որ օդանավակայանում, Սիսիանում եւ Գորիսում գտնվող ռուսական բազաները եւ սահմանային 17 կետերը դուրս գան, իրենք ընդնունել են եւ հարցրել են` արդյոք Հայաստան-Իրան եւ եւ Հայաստան-Թուրքիա սահմանների՞ց էլ ենք ուզում, որ դուրս գան: Մենք ասել ենք, որ դա պայմանագրային է, եւ մենք դա չենք քննարկում: Մենք որեւէ նման խնդրանք չենք ունեցել, պատմում եմ այն, ինչ տեղի է ունեցել՝ թողնելով մնացածը հանրության դատին»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովն ասել է. «Երևանը խնդրել է դուրս բերել ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը, այս որոշումն ընդունված է»:

  • Կիսվել: