ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Մայր Հայաստան» դաշինքի երկու անդամ հրաժարվել է ավագանու մանդատից․ ինչ որոշում ունի Անդրանիկ Թևանյանը

«Մայր Հայաստան» դաշինքի երկու անդամ հրաժարվել է ավագանու մանդատից․ ինչ որոշում ունի Անդրանիկ Թևանյանը

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը մանդատ վերցնել-չվերցնելու մասին որոշում դեռ չունի: ArmLur.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այս հարցով առաջիկայում պետք է քննարկում անեն։

«Մենք այդ հարցով խմբակցության նիստ պետք է անենք, որից հետո պաշտոնական հայտարարություն կտարածենք՝ մանդատ վերցնելու և, ընդհանրապես, մեր մասնակցության, մեր գործունեության և այլնի մասով։ Որպեսզի տարբեր տեղերով տարբեր ինֆորմացիաներ չգնան, մենք պաշտոնական հայտարարություն կտարածենք: Դեռ քննարկում չենք արել»,- ասաց Թևանյանը:

Մեզ հետ զրույցում նա ասաց, որ իրենց խմբակցության անդամներից երկուսը՝ Դուստրիկ Մխիթարյանն ու Ադրինե Ավագյանը մանդատից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել։

«Նրանք պարզապես չեն ցանկացել, որ ավագանիում իրենց գործունեությունը շարունակեն: Մնացածի մասով մենք պաշտոնական հայտարարություն կանենք: Մենք ընդլայնված քննարկում ունենք ավագանու բոլոր անդամների, նաև մեր ակտիվի հետ»,- ասաց նա:

  • Կիսվել: