կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան

Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան

Մենք մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և օգտագործի բոլոր վարչական ռեսուրսները ընտրություններում ձայներ ապահովելու համար:

Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարություններին, որ եթե ընդդիմությունը մանդատները վայր դնի, ՀՀ-ում արտահերթ ընտրություններ տեղի կունենան։

«Ասում են 2 անգամ հրաժարական է տվել, այո, բայց մնացել է վարչապետի պաշտոնակատար նույն լծակներով, ի՞նչ տարբերություն հրաժարական է տվել, թե չի տվել։ Այդ մարդն իր թիմում մի վստահելի մարդ չունի՞, որ մի քանի օրով ասի առ կնիքը, գնա կառավարի։ Ընտրություններ, այո, պետք է լինեն, բայց ընտրության ամենակարևոր և առաջին պայմանը՝ Փաշինյանը չպետք է լինի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար»,- ասաց նա։

 

 

  • Կիսվել: