չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Լրատվամիջոցների վրա ճնշում է գործադրվում․ Արման Աբովյան

Լրատվամիջոցների վրա ճնշում է գործադրվում․ Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ թվարկելով, ըստ իրեն, ժամանակակից Հայաստանի քրոնիկները։

Նա մասնավորապես նշել է, որ երբ իշխանությունները փորձում են բոլորին համոզել, որ իրենք գործում են իրավական նորմերին համապատասխան, ակամա այնպիսի զգացողություն է առաջանում, որ կամ իշխանություններն են խելքները գցել, կամ մեզ են խելագար համարում:

«Ժամանակակից Հայաստանի քրոնիկները:

Երբ իշխանությունները փորձում են բոլորին համոզել, որ իրենք գործում են իրավական նորմերին համապատասխան, ապա ակամա այնպիսի զգացողություն է առաջանում, որ կա՛մ իշխանություններն են խելքները գցել, կա՛մ մեզ են խելագար համարում:

Ահա միայն մի քանի էպիզոդ այսօրվա Հայաստանից:

Ոստիկանությունը շարունակում է հակաիրավական գործողություններ և հարցաքննություններ իրականացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների դեմ:

Ոստիկաններն ապօրինի խոչընդոտում են Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունների կատարմանը:

Կորոնովիրուսով հիվանդացածների քանակը ավելացել է մոտ 600 ով ընդամենը մեկ օրում:

Լրատվամիջոցների վրա ճնշում է գործադրվում, այսպես կոչված դիմակ-գրոհ է անցկացվել ԱրմՆյուզի գրասենյակում:

Ակտիվորեն շրջանառվում են հասարակական տրանսպորտի ուղևորափոխադրումների ուղեվարձի կտրուկ բարձրացման մասին լուրերը:

Առողջապահության նախարարությունը կորցնում է կորոնավիրուսից զոհվածների մարմինները:

Իհարկե, ես ներողություն եմ խնդրում, բայց ի՞նչպես կարելի է անվանել ողջ այս անհեթեթությունը, որ կատարվում է երկրում»:

  • Կիսվել: