երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ռուբեն Վարդանյանը հերքում է «Արմնյուզ» հեռուստաընկերությունը գնելու լուրերը, միևնույն ժամանակ չի թաքցնում մեդիաոլորտում որակյալ ԶԼՄ-ներ ստեղծելու իր հետաքրքրությունը

Ռուբեն Վարդանյանը հերքում է «Արմնյուզ» հեռուստաընկերությունը գնելու լուրերը, միևնույն ժամանակ չի թաքցնում մեդիաոլորտում որակյալ ԶԼՄ-ներ ստեղծելու իր հետաքրքրությունը

Գործարար-մեցենատ Ռուբեն Վարդանյանը հերքում է «Արմնյուզ» հեռուստաընկերությունը իր կողմից ձեռք բերելու մասին լուրերը:

«Այդ լուրը իրականության հետ ոչ մի կապ չունեն»,- ասել է գործարարը Civilnet.am-ի հետ հարցազրույցում:

Միևնույն ժամանակ Վարդանյանը չթաքցրեց իր հետաքրքրությունը հայաստանյան մեդիաոլորտի նկատմամբ, նշելով, որ դաշտը կարիք ունի պրոֆեսիոնալ, ֆինանսապես ինքնաբավ, հավատ ներշնչող եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգերեն) ԶԼՄ-երի:

«Հայաստանյան մեդիադաշտը պետք է ենթարկվի լուրջ բարեփոխումների, քանզի մարդիկ կորցրել են հավատը դեպի լրատվական դաշտը: Այսօր ՀՀ մեդիաների մեծ մասը կամ ինչ որ մեկի «գրպանում է», կամ այս կամ այն քաղաքական ուժին է պատկանում: Հենց սա է պատճառը, որ մեդիայի ու լրագրության նկատմամբ հանրային հարգանքը ընկել: Այսօր հանրությունը լրատվություն ստանում է ոչ թե մեդիայից, այլ ֆեյսբուքից, իսկ այնտեղ, բոլորս գիտենք, ինչքան սուտ ու բոտեր կան: Ու տարօրինակ է, որ կառավարությունը այս երեք տարվա ընթացքում ոչինչ չի արել բոտերից դաշտը ազատելու համար, դա այնքան էլ բարդ խնդիր չէ»,- նշեց Վարդանյանը:

Նա ընդգծեց, որ մեդիան պետք է լինի ինքնաֆինանսավորվող` գոյատևի կամ գովազդի, կամ բաժանորդագրության շնորհիվ: «Հիմա շատ հարմար պահ է մեդիադաշտում այդ բարեփոխումները անելու հանար, որովեհտև հիմա ընտրություններ չկան, ընտրություններից եկող գումար չկա, մինչ հաջորդ ընտրությունները կա չորս տարի և պետք է մտածել այնպիսի մեդիաներ ստեղծելու ուղղությամբ, որոնցում պրոֆեսիոնալ մարդիկ կստեղծեն պրոֆեսիոնալ լրատվություն և կկարողանան հարգել իրենք իրենց, իսկ հասարակությունը կհավատա այդ լրատվությանը»,- պարզաբանեց Վարդանյանը:

  • Կիսվել: