հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ՆԳ նախարարը պաշտոնանկ է արել գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանին

ՆԳ նախարարը պաշտոնանկ է արել գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանին

Այսօր՝ փետրվարի 24-ին, ՀՀ Ներքին գործերի  նախարար Արփինե Սարգսյանը հրատապ խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության սպայական անձնակազմի հետ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախարարը բավականին խիստ է եղել և հայտնել է, որ չի հանդուրժելու այն պաշտոնյաներին, ովքեր թերացել են ու կշարունակեն թերանալ աշխատանքում, և բավականին խիստ զրույց է ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանի հետ։

Հրատապ խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ ՆԳՆ տեղակալ, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ առաջիկայում հնարավոր են պաշտոնանկություններ ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում։

Հավելենք, որ, ըստ InfoPort.am-ի աղբյուրների, աշխատանքից ազատվել են նաև Պարեկային ծառայության պետ, ոստիկանապետի տեղակալ Արթուր Խուդինյանը և ՀՈԳՎ պետ, ոստիկանապետի տեղակալ Կարեն Հակոբյանը։ 

  • Կիսվել: