երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Եթե վարչապետի թեկնածու առաջադրենք, Փաշինյանն իրավունք կստանա ընտրվել «Իմ քայլի» կողմից․ Արման Աբովյան

Եթե վարչապետի թեկնածու առաջադրենք, Փաշինյանն իրավունք կստանա ընտրվել «Իմ քայլի» կողմից․ Արման Աբովյան

Եթե վարչապետի թեկնածու առաջադրենք, Փաշինյանն իրավունք կստանա ընտրվել «Իմ քայլի» կողմից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատագամվոր Արման Աբովյանը։

"Եթե հանկարծ, Աստված ոչ անի, իշխանությունները փորձեն վարչական ռեսուրս կիրառել, այդ պարագայում իրավիճակը լինելու է, մեղմ եմ արտահայտվում, շատ ծանր: Իրավիճակը շատ ծանր է լինելու բոլորի համար, քանի որ այսօր Հայաստանում դասական քաղաքական գործընթաց չէ, սեղանին դրված է Հայաստանի լինել-չլինելու հարցը",- ասել է նա:

Նա հայտնեց, որ ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցելու է միայնակ, ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը։

Աբովյանը նաև ասաց, որ իրենք առաջիկա երկու փորձերի ժամանակ վարչապետի թեկնածու չեն առաջադրելու, որպեսզի խորհրդարանը ցրվի ու արտահերթ ընտրությունները կայանան:

  • Կիսվել: