երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ասում են՝ ողջ ՀՀ-ն Ադրբեջանի տարածք է և իրենք վերադառնալու են, գլուխները պատով են տալու, թե վերադառնալու են․ Աբովյան

Ասում են՝ ողջ ՀՀ-ն Ադրբեջանի տարածք է և իրենք վերադառնալու են, գլուխները պատով են տալու, թե վերադառնալու են․ Աբովյան

Կարծում եմ՝ ինձ հետ ոչ ոք չի վիճի, բայց ո՞նց ենք իրենց հետ առհասարակ ինչ-որ բանակցային գործընթացներ սկսում: Իսկ միգուցե, ավելի արդյունավետ է Ադրբեջանի ահաբեկչական կեցվածքի վրա դնենք մեր բոլոր ջանքերը Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը:

«Այո, ադբեջանցիներն ահաբեկիչներ են, հիմա հարց՝ մենք ահաբեկչական պետության  հետ դեմարկացիա և դելիմիտացիա ենք փորձում անե՞լ: Մենք փորձում ենք անե՞լ ինչ-որ գործընթացներ և անունը դնում ենք՝ եթե չանենք,  ահաբեկչական պետության ահաբեկիչները, որոնք մտել են ՀՀ տարած, ուրեմն դուրս չեն գա:

Այն պատգամավորները, որոնք հայտարարում են, թե Հայաստանում ադրբեջանական տարածք կա, մի հատ ուշադիր պետք է քարտեզն ուսումնասիրեն ու տեսնեն, որ Հայաստանում չկա ադբեջանական տարածք, հակառակը՝ Ադրեբջանի կեսը հայկական տարածք է»,-ասաց նա:

Աբովյանը նշեց, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն ՀՀ տարածք է մտնում ու դիրքավորվում, որովհետև երբեք չի թաքցրել այն ցանկությունը, որ ՀՀ-ն ոչնչացված են ուզում տեսնել:

«Ասում են՝ ողջ ՀՀ-ն Ադրբեջանի տարածք է և իրենք վերադառնալու են, գլուխները պատով են տալու, թե վերադառնալու են: Ես կոչ եմ անում բոլոր թևերին, որ ուշադիր լինեն հանրային հայտարարություններին: Չկա և չի կարող ՀՀ-ում գեթ մեկ միլիմետր հող, որը հայկական չէ»:

  • Կիսվել: