շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Լավրովն ու Բայրամովը քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ բանակցությունների համար պայմանների ձևավորումը

Լավրովն ու Բայրամովը քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ բանակցությունների համար պայմանների ձևավորումը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Նշվում է, որ կայացել է կարծիքների փոխանակում մի շարք տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների շուրջ:

՛՛Նախարարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ին, 2021թ. հունվարի 11-ին եւ նոյեմբերի 26-ին բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների բոլոր դրույթների իրագործման ընթացքը, այդ թվում՝ տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովի գործարկմանն ուղղված ջանքերը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ բանակցությունների համար պայմանների ձեւավորումը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Հաղորդվումէ  նաեւ, որ քննարկվել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ այս տարվա փետրվարի 22-ին երկու երկրի միջեւ դաշնակցային փոխգործակցության մասին բարձրագույն մակարդակով ստորագրված հռչակագրի դրույթների իրագործումը: Դրական է գնահատվել տարատեսակ միջոցառումների իրականացումը՝ նվիրված Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

  • Կիսվել: