շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ԼՂ-ում իրավիճակը հիմնականում եղավ այնպիսին, ինչպիսին պետք է լիներ, սակայն մարդկային կյանքերի գնով, ինչը պետք է դաս լինի. Լավրով

ԼՂ-ում իրավիճակը հիմնականում եղավ այնպիսին, ինչպիսին պետք է լիներ, սակայն մարդկային կյանքերի գնով, ինչը պետք է դաս լինի. Լավրով

ԵՀԱԿ ՄԽ համանախագահ երկրներից հենց Ռուսաստանն է ամենահետևողականն առաջ տարել այն գաղափարները, որոնք թույլ կտային հասնել ԼՂ հակամարտության կարգավորման։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է Իրանի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Համարձակություն կունենամ ենթադրել, որ մենք մի քանի տարի առաջ շանս ենք ունեցել Ռուսաստանի առաջարկությունների հիման վրա հասնել պայմանավորվածության: Այդ առաջարկությունները ստացել էին մյուս համանախագահների հավանությունը: Այն կօգներ խնայել հարյուր հազարավոր կյանքեր՝ երկու կողմերից: Ցավոք այն ժամանակ դա տեղի չունեցավ: Հիմա մենք իրական իրավիճակ ունենք գետնի վրա, որը ձեռք է բերվել նախագահ Պուտինի միջնորդական ջանքերի շնորհիվ»:

Լավրովի խոսքով՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ բացի մարտական գործողությունների ամբողջական դադարեցումը, նաև որոշումներ է նախատեսում, որոնց մեծ մասը համընկնում են այն սկզբունքների հետ, որոնք ժամանակին ձևակերպվել են Ռուսաստանի ու մյուս համանախագահների կողմից:

Ըստ նրա՝ իրավիճակը հիմնականում եղավ այնպիսին, ինչպիսին պետք է լիներ, սակայն մարդկային կյանքերի գնով, ինչը պետք է դաս լինի նման հակամարտությունների մասնակիցների համար.

«Մենք չենք պատրաստվում դադարեցնել ուշադրության տակ պահել Լեռնային Ղարաբաղի հարցը, ինչի վկայությունը հունվարի 11-ի գագաթնաժողովն էր, որի ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել այն մեխանիզմի ստեղծման մասով, որը գործնականում կիրականացնի պայմանավորվածությունը, որը վերաբերում է տնտեսական կապերի, տնտեսական կապերի ապաշրջափակմանը»:

 

  • Կիսվել: