շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Լավ լուրն այն է, որ տեսանք՝ Մարգարայի կամուրջն անցանելի է․ Սարգիս Խանդանյան

Լավ լուրն այն է, որ տեսանք՝ Մարգարայի կամուրջն անցանելի է․ Սարգիս Խանդանյան

Հայաստանի և Թուրքիայի տեխնիկական խմբերի միջև հանդիպում է տեղի ունեցել հենց սահմանագծի վրա. Մարգարայի կամուրջն է փորձաքննության ենթարկվել՝ կամ ընթանում է փորձաքննությունը՝ այս պահին վստահ չեմ, որ փուլում է: Ես գիտեմ, որ կան որոշակի խնդիրներ՝ պետք է ամրացվի և վերանորոգվի կամուրջը: Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավո՞ր է բացվի Հայաստանը Թուրքիային կապող ամենակարճ ուղին՝ Մարգարայի կամուրջը, որով օրեր առաջ Հայաստանը բեռներ ուղարկեց Թուրքիա, թեկուզ երրորդ երկրների անձանց համար:

«Լավ լուրն այն է, որ տեսանք՝ կամուրջն անցանելի է: Եթե որոշում կայացվի օրինակ՝ սահմանը բացելու, կամ առնվազն՝ երրորդ երկրի քաղաքացիների համար սահմանը բացելու՝ շատ մեծ ժամանակ չի պահանջվի, որպեսզի այն լիակատար անցանելի դառնա»,-նշեց Խանդանյանը:

Հարցին, թե երբ է տեղի ունեցել վերը նշված տեխնիկական խմբերի հանդիպումը, Խանդանյանն ասաց, որ հանդիպումը տեղի է ունեցել «աշնան վերջ»: Նա նշեց, որ հստակ օրերը չի կարող ասել:  

  • Կիսվել: