ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հստակ ուղերձ եմ հղում նախագահ Ալիևին՝ անմիջապես դադարեցրեք Լաչինի շրջափակումը․ Անդերս Ֆոգ Ռասմուսեն

Հստակ ուղերձ եմ հղում նախագահ Ալիևին՝ անմիջապես դադարեցրեք Լաչինի շրջափակումը․ Անդերս Ֆոգ Ռասմուսեն

Լաչինի միջանցքի շրջափակումը անմարդկային է և անօրինական։ Այս մասին այսօր Ջերմուկում  լրագրողների հետ զրույցում ասել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։

«Ինչպես գիտեք, Լաչինի միջանքը միակ կապն է ՀՀ և ԼՂ միջև: Անցած տարվա դեկտեմբերից ՀՀ և ԼՂ միջև ճանապարհը շրջափակման մեջ է: Այս շրջափակումը ո՛չ մարդկային է, ո՛չ էլ օրինական: Ես հանդիպեցի մարդկանց հետ, որոնք ապրել են ԼՂ-ում, և նրանք պատմեցին այն ճգնաժամային վիճակի մասին, որ տիրում է Ղարաբաղում:

Շրջափակում նշանակում է, որ պարեն կամ դեղորայք միայն շատ փոքր քանակով կարելի է հասցնել ԼՂ, ինչը նշանակում է պարենի կամ կյանքի համար անհրաժեշտ դեղորայքի պակաս ԼՂ-ում: Դա մարդասիական ճգնաժամ է, որը կարող է վերածվել հումանիտար աղետի: Այս շրջափակումն անօրինական է»,- հայտեց Ռասմուսենը:

Նա հիշեցրեց, որ մի քանի շաբաթ առաջ Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել, որով պարտադրում է Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով և հասանելությունը ԼՂ.

«Որոշումը պարտադիր է, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը պարտավոր է բացել միջանցքը ազատ հասանելիության, ազատ տեղաշարժի համար: Ուստի այսօր ես հստակ ուղերձ եմ ուղարկում Ադրբեջանի նախագահ Ալիևին և ասում եմ՝ վերացրու շրջափակումն անհապաղ»:

  • Կիսվել: