երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
 ԿԸՀ-ն վերահաշվարկի դիմում է ստացել «Ազգային առաջընթաց» կուսակցությունից եւ «Մայր Հայաստան» դաշինքից

ԿԸՀ-ն վերահաշվարկի դիմում է ստացել «Ազգային առաջընթաց» կուսակցությունից եւ «Մայր Հայաստան» դաշինքից

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերահաշվարկի դիմում է ստացել «Ազգային առաջընթաց» կուսակցությունից եւ «Մայր Հայաստան» դաշինքից: Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

«Թիվ 8 ընտրատեղամասում դիմել է «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, 10-ում դիմել է «Մայր Հայաստան» դաշինքը, ընդ որում ժամկետից ուշ»,- ասաց Արմեն Սմբատյանը:

Նշենք նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 11։00-ին, Երեւանի բոլոր 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում տեղի կունենա պարտադիր վերահաշավարկի վիճակահանությունը։

Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1․1 մասի համաձայն՝ բոլոր ընտրատարածքաներում տեղի կունենա առնվազն երեք տեղամասի արդյունքների պարտադիր վիճակահանություն։

Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի համաձայն՝ վերահաշվարկի աշխատանքները կսկսվեն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 14։00-ին եւ կավարտվեն սեպտեմբերի 22-ին ժամը 14։00-ին։

  • Կիսվել: