ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը գործուղվել է Ղազախստան՝ հետեւելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին

ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը գործուղվել է Ղազախստան՝ հետեւելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվիրակությունը կմասնակցի Ղազախստանի Հանրապետության  արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

ԿԸՀ-ից հայտնում են, որ ԱՊՀ գործադիր կոմիտեն ձևավորել է անկախ պետությունների համագործակցության դիտորդական առաքելություն Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար։ Գործադիր կոմիտեի հրավերով Ղազախստան են գործուղվել են ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը։ Ղազախստանի ԿԸՀ հրավերով էլ ընտրություններին մասնակցելու համար գործուղվել են ԿԸՀ անդամ Արուսյակ Տերչանյանը և ԿԸՀ նախագահի խորհրդական Անդրանիկ Տերտերյանը։ Ընտրությունները նախատեսված են 2023 թվականի մարտի 19-ին: ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը Ղազախստանում կլինի մարտի 17-ից 20-ը։

  • Կիսվել: