երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ ԿԸՀ նախագահն ու քարտուղարը Ստրասբուրգում միջազգային համաժողովի են մասնակցել

ՀՀ ԿԸՀ նախագահն ու քարտուղարը Ստրասբուրգում միջազգային համաժողովի են մասնակցել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը նոյեմբերի 28-29-ը Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդում մասնակցել են «Ընտրական ուսումնական կենտրոնների դերը ընտրական գործընթացների և ընտրությունների բարելավման գործում» թեմայով միջազգային համաժողովին։

ԿԸՀ-ից հայտնում են, որ ՀՀ ԿԸՀ անդամներին հրավիրել է Եվրոպայի խորհրդի Ընտրությունների և մասնակցային ժողովրդավարության բաժինը։ ՀՀ ԿԸՀ հրավերով, «Ընտրական ուսումնական կենտրոնների դերը ընտրական գործընթացների և ընտրությունների բարելավման գործում» թեմայով միջազգային մյուս համաժողովը 2024 թվականին կիրականացվի Հայաստանում։

Այնուհետև Միջազգային IDEA-ի (Ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային ինստիտուտ)-ի հրավերով ԿԸՀ անդամները մեկնել են Բրյուսել՝ աշխատանքային քննարկման։

  • Կիսվել: