կիրակի, սեպտեմբեր 20
20 / 9 / 2020
Կսահմանվի միասնական կանոն. Վարչապետի խոսնակը դիմել է ՌԴ մեկնող ցանկացողներին

Կսահմանվի միասնական կանոն. Վարչապետի խոսնակը դիմել է ՌԴ մեկնող ցանկացողներին

Հհ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը դիմել է ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներին, մասնավորապես, նշելով.

Հարգելի քաղաքացիներ, մասնավորապես ՌԴ մեկնող ցանկացողներ.

այսօրվա կառավարության նիստում հայտարարվեց, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում բարձրացրել է միության տարածքում կանոնավոր ուղեւորափոխադրումների վերականգնման նպատակով միասնական կանոնների եւ պայմանների սահմանման հարցը: ԵԱՏՄ գործընկերները պատրաստակամություն են հայտնել քննարկել այն՝ հաշվի առնելով համաճարակային ընդհանուր իրավիճակը: Քննարկվելու են նաեւ թեստավորում կազմակերպելու եւ քաղաքացիների կարանտինային ռեժիմ անցնելու հետ կապված հարցերը: Բոլոր հարցերի քննարկման եւ հստակեցման արդյունքում էլ ակնկալվում է, որ կսահմանվի ԵԱՏՄ բոլոր պետությունների համար գործող միասնական կանոն:

Մեկ անգամ էլ հիշեցնեմ, որ Հայաստանի կառավարությունը օդային եւ ցամաքային սահմանը հատողների համար երբեւէ սահմանափակումներ չի կիրառել: Սահմանափակումները կիրառել եւ շարունակում են կիրառել ընդունող երկրները՝ ելնելով համաճարակային իրավիճակից:

  • Կիսվել: