ՆԱՏՕ-ն մշակում է հարձակողական սցենարներ և Կալինինգրադի մարզի շրջափակում. ՌԴ ԱԳՆ
ՆԱՏՕ-ի դաշնակիցները Ռուսաստանի սահմանի մոտ ագրեսիվ վարժանքներ են անցկացնում, հարձակողական սցենարներ մշակում, այդ թվում՝ Կալինինգրադի հնարավոր շրջափակումը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նա, մասնավորապես, ասել է. «Մեր սահմանների անմիջական հարևանությամբ անցկացվում են դաշնակիցների ագրեսիվ զորավարժությունները, որոնց ընթացքում մեր երկրի դեմ հարձակողական սցենարներ են մշակվում, այդ թվում՝ Կալինինգրադի մարզի հնարավոր շրջափակումը և Բալթյան երկրներում ռուսական նավահանգիստների մեկուսացումը, ինչպես նաև դաշնակիցների զորքերի տեղափոխումը Սուվալկիի միջանցքով»:
Նշենք, որ «Gallant Boar 2026» միջազգային զորավարժություններն անցկացվել են 2026 թվականի հունիսի 16-26-ը՝ Լիտվայի, Լեհաստանի և Ֆրանսիայի զինված ուժերի մասնակցությամբ։



