ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կրակող էիք, այնպես անեիք, որ այս խայտառակությունը չլիներ. Աբովյանը՝ Քոչարյանի հայտարարության մասին

Կրակող էիք, այնպես անեիք, որ այս խայտառակությունը չլիներ. Աբովյանը՝ Քոչարյանի հայտարարության մասին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր «Հայրենիքի փրկության շարժման» մասնակիցներն անցկացրեցինանհնազանդության երթ:

Երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ԱԺ ԲՀ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն անդրադարձավ ԱԺ իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ ՛՛Հայրենիքի փրկության շարժման՛՛ գործողությունների մասին հայտարարությանը, որ ՛՛եթե մտածում են շենքեր գրավելու մասին, թող մտածեն՝ շենքերը գտնվում են պետական պահպանության տակ, պետությունը մոնոպոլ իրավունք ունի կրակելու՛՛։

Այս առնչությամբ Աբովյանն ասաց. ՛՛Կրակող էիք, այնպես անեիք, որ այս խայտառակությունը, որի մեջ բոլորիս խեղդեցիք, չլիներ, ո՞ւմ եք վախեցնում, մարդկա՞նց, ում դուք թողեցիք Շուշիի տակ, մարդկա՞նց, որոնց թողեցիք Հադրութի անտառներում, որոնք գերի ընկան, ա՞յդ մարդկանց եք վախեցնում, թե՞ վախեցնում եք այն մարդկանց, որոնք կորցրեցին ամեն ինչ, 40.000-50.000 արցախցի առանց տուն են, իրե՞նց եք վախեցնում, թե՞ մեզ եք վախեցնում։ Ուրեմն իմացե՛ք, մեր վախը մնացել է Շուշիում, Քարվաճառում, Հադրութում։ Չե՛ք կարող մեզ վախեցնել, չի՛ ստացվի։ Դուք արդեն հեռացել եք, և դա փաստ է, հեռացել եք մարդկանց գլխի մեջ, որովհետև հերքել և դավաճանել եք ամեն ինչ, բոլոր կարգախոսները, որով եկաք և դարձաք իբր իշխանություն, չի՛ ստացվի»։

 

  • Կիսվել: