շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության գործունեության գնահատականը կարելի է տալ համաճարակից հետո․ ՀՀ փոխվարչապետ

«Իսկ դուք գիտե՞ք, որ կա փորձագիտական թեզ, որ կոշտ կարանտինը ինչ-որ ժամանակաընթացքում տալիս է դրական արդյունքներ, բայց այդ կարանտինից հետո վիճակը շատ ավելի ծանր է լինում։ Եվ մինչև պանդեմիայի երևույթը չչեզոքացնենք, խորհուրդ չեմ տալիս գնահատականներ, որովհետև կարծում եմ, դրանք լիարժեք չեն լինի», -հավելեց Մհեր Գրիգորյանը։

Նա ասաց, որ նույնիսկ անհրաժեշտ է հասկանալ կատարվածը և դրանից քաղած դասերի հիման վրա սերունդների համար մշակել ծրագրեր, ռազմավարություն և այլն։

«Երբ դա վերանա, իսկ ես համոզված եմ, որ վերանալու է, ճիշտ կլինի խոսել պատճառների մասին, ինչպես նաև՝ քայլերի մասին՝ հասկանալու դրանք դրական են ազդե՞լ, թե բացասական», -ընդգգծեց կառավարության ներկայացուցիչը։

  • Կիսվել: