երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կողմ եմ Գերագույն դատարանի մոդելին․ Արսեն Մկրտչյան

Կողմ եմ Գերագույն դատարանի մոդելին․ Արսեն Մկրտչյան

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում քննարկվում է Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների միավորման և Գերագույն դատարան ստեղծելու հարցը: Այդ մասին ԱԺ նիստում, Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկմանն ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ ցանկանալով լսել այս հարցի շուրջ դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանի կարծիքը: 

Մկրտչյանն ասաց, որ լավ կլիներ, որ հանձնաժողովում լիներ գործող դատավոր, որի հետ կքննարկվեին պրակտիկ խնդիրները: 
 

«Մեր երկրում այսօր կա չորս ատյան, սակայն արդյո՞ք այդպես ճիշտ է: Կարող ենք ունենալ այլ լուծումներ: Իմ կարծիքով՝ երեք ատյանը բավարար է, երրորդ ատյանը կլինի Գերագույն դատարան, թե սահմանադրական արդարադատություն իրականացնող դատարան՝ պետք է քննարկվի: 

Ես կողմ եմ եղել և հիմա էլ կողմ եմ Գերագույն դատարանի մոդելին, այսինքն՝ երեք ատյանի մոդելին, բայց դեռ բավական աշխատանք ունենք անելու»,- ընդգծեց թեկնածուն: 

  • Կիսվել: