երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կիրանցի ու Ոսկեպարի բնակիչներն ավելին ստացան, քան ակնկալում էին, նրանք դժգոհ չեն սահմանազատումից. Թունյան

Կիրանցի ու Ոսկեպարի բնակիչներն ավելին ստացան, քան ակնկալում էին, նրանք դժգոհ չեն սահմանազատումից. Թունյան

Սահմանազատման գործընթացը կասեցնեն, չկասեցնեն, կամ ինչպես անեն, դրա համար կան համապատասխան կառույցներ եւ այդ ուղղությամբ որոշումներ ընդունելու համար նախ պետք է ունենալ դրա իրավասությունը, երկրորդը ունենալ բավարար տեղեկատվություն տեղի ունեցողի վերաբերյալ: Այս մասին, այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Այո, կարող են իրենց տեսակետն արտահայտել, բայց արտաքին քաղաքականությունը որոշում է դիվանագիտական կառույցի եւ մնացած կառույցների կողմից, որոնք ամբողջ տեղեկատվությանը տիրապետում են:

Շարժումը սկսվեց Կիրանցից եւ հիմնական  խնդիրը կապված են Կիրանցի եւ Ոսկեպարի հարող տարածքների հետ: Մենք այսօր տեսնում ենք, որ թե Կիրանից, թե Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացի փաստացի արդյունքներից այսօր դժգոհ չեն: Ավելին, ասում են՝ իրենց ակնկալիքներից ավելին են ստացել: Ես ուզում եմ հարց տալ՝ հիմա մենք հիշո՞ւմ ենք, թե ինչից է սկսվել այդ պայքարը եւ որքանով է ի սկզբանե հայտարարված նպատակը դեռեւս արդիական: Մարդիկ գնացել էին, որ աջակցեն տեղի բնակչության պահանջներին, բայց այդ մարդիկ այսօր որեւէ բողոք չունեն»,-ասաց նա:
 

Թունյանը նկատեց, որ սահմանազատման գործընթացն արվում է առաջին հերթին ՀՀ անվտանգությունն ամրապնդելու համար. «Եթե մարդիկ այս տարբերակներին դեմ են, պետք է այլընտրանքային տարբերակներ առաջարկեն, ընդ որում, ոչ լղոզված: Պետք է կոնկրետ ասեն, թե իրենք եթե լինեին՝ ինչ կանեին»:

  • Կիսվել: