երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Երեկ գիշեր մեր ընդդիմադիր գործընկերները ուզում էին գալ աշխատանքի, իսկ այսօր չկան․ Բաբկեն Թունյան

Երեկ գիշեր մեր ընդդիմադիր գործընկերները ուզում էին գալ աշխատանքի, իսկ այսօր չկան․ Բաբկեն Թունյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի մեկնարկին զարմացել է, որ երեկ գիշերվանից խորհրդարան մտնել ցանկացող ընդդիմադիր պատգամավորներից ոչ մեկը չի մասնակցում նիստին: Բաբկեն Թունյանը հիշեցրել է, որ ընդդիմադիր պատգամավորները գիշերն ուզում էին խորհրդարան մտնել հենց աշխատելու համար:

«Գիշերը մեր ընդդիմադիր գործընկերները՝ պատգամավորները, ուզում էին մտնել ԱԺ, որպեսզի գնային աշխատանքի, բայց հանձնաժողովի նիստում մեր ընդդիմադիր գործընկերներից որևէ մեկը տեղում չէ:

Հիշեցնեմ, որ մեր հանձնաժողովի անդամներն են Թադևոս Ավետիսյանը, որը միշտ պարտաճանաչ մասնակցում է որպես կանոն, Աշոտ Սիմոնյանը և Իշխան Սաղաթելյանը: Եթե այդ մասին չգիտեիք, կարող եք տեղեկացված լինել»,- այդ մասին ասաց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: 

  • Կիսվել: