ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Խնդրում եմ ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների, Ծառուկյանի, և մարտի մեկի գործով անցնող պաշտոնատար անձանց համաներման որոշում ընդունել․ Հայկ Քոթանջյան

Խնդրում եմ ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների, Ծառուկյանի, և մարտի մեկի գործով անցնող պաշտոնատար անձանց համաներման որոշում ընդունել․ Հայկ Քոթանջյան

խնդրում եմ Ձեզ ընդունել որոշում Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների, Ազգային Ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի, և 2008 թ. մարտի մեկի գործով անցնող գեներալների և պաշտոնատար անձանց համաներման վերաբերյալ։ Այս մասին ասվում է պաշտոնաթող գեներալ – լեյտենանտ Հայկ Քոթանջյանի գրառման մեջ։

"Պաշտոնապես դիմումս ուղարկված է ՀՀ Նախագահի և ՀՀ Վարչապետի գրասենյակներ՝

Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ պարոն Արմեն Սարգսյանին և Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին
 

Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախում պատերազմի սանձազերծումը, որը վերջին մեկ ամսվա ընթացքում հայտարարվող Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից համատեղ պատերազմի ուղղակի սպառնալիքի իրականացումն է, ինչպես նաև ուխտադրուժ թշնամու դեմ պայքարում հայ ժողովրդի բոլոր ուժերի համախմբման և ադրբեջանական ագրեսիայի՝ տարածաշրջանային պատերազմի վերաճման կանխման անհրաժեշտությունը, խնդրում եմ Ձեզ ընդունել որոշում Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների, Ազգային Ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի, և 2008 թ. մարտի մեկի գործով անցնող գեներալների և պաշտոնատար անձանց համաներման վերաբերյալ",- գրել է նա։

  • Կիսվել: