շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Խնդիրը ծագել է Տավուշում, բայց լուծումն այնտեղ չէ. Բագրատ Սրբազան

Խնդիրը ծագել է Տավուշում, բայց լուծումն այնտեղ չէ. Բագրատ Սրբազան

Խնդիրը ծագել է Տավուշում, բայց լուծումն այնտեղ չէ։ Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Այն ժամանակ, որ մենք օրակարգից որևէ ձևով շեղվում ենք կամ դուրս ենք գալիս, այդ ժամանակ է խնդիր առաջանում։ Խնդիրը ծագել է Տավուշում, բայց լուծումն այնտեղ չէ։ Մարդիկ այնտեղ ի՞նչ կարող են անել։ Որքան էլ սիրտս ցավում է, որ մարդիկ դրսում են, բայց այս մարդիկ ինտրիգներով փորձում են հարցը այնտեղ տանել»:

Սրբազանն ընդգծեց, որ իշխանափոխությունը կորուստները կանխելու համար է. «Որ այս ընդվզումն էլ չլիներ, ինչքան ավելի շուտ կանեին, և արդեն կարող է՝ Սյունիք հասած լինեին։ Ամենամեծ կասեցումն այն պետք է լինի, որ գոնե ինչ–որ մի ելման կետ ունենաս։ Սրանք ավերում են վերևից ներքև, որևէ սյուն, հենք չեն թողնում»։

Հարցին՝ արդյոք 8-9 օրում շարժումը կարո՞ղ է լուծել որոշ հարցեր, Սրբազանը պատասխանեց. «Շարժումն իր տրամաբանությամբ շարժվում է։ Ամեն օր նոր արձանագրումներ է կատարում»։

  • Կիսվել: