երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Խանդանյանը բռնի տեղահանվածների՝ ԼՂ վերադարձի համար այս պահին հնարավորություն չի տեսնում

Խանդանյանը բռնի տեղահանվածների՝ ԼՂ վերադարձի համար այս պահին հնարավորություն չի տեսնում

ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն այս պահին բռնի տեղահանվածների՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի հնարավորություն չի տեսնում:

Խանդանյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե հնարավորություն տեսնո՞ւմ է, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածները մի օր վերադառնան իրենց հայրենիք:

«Այն իրավիճակում, որում այս մարդիկ բռնի տեղահանվել են Հայաստան, ես այս պահին վերադարձի հնարավորություններ չեմ տեսնում: Իսկ հետագայի մասին այս պահին խոսելը շուտ է»,-ասաց Խանդանյանը:

  • Կիսվել: