հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Խաչիկ Ասրյանը Պուտինին նամակ է գրել՝ իր ջոկատով Դոնբաս մեկնելու պատրաստակամություն հայտնելով

Խաչիկ Ասրյանը Պուտինին նամակ է գրել՝ իր ջոկատով Դոնբաս մեկնելու պատրաստակամություն հայտնելով

«Հայոց արծիվներ» կամավորական ջոկատը Ռուսաստանի զինված ուժերի կազմում պատրաստ է կռվել Ուկրաինայի իշխանությունների դեմ։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ է հղել «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը՝ Դոնբաս մեկնելու թույլտվություն ստանալու համար։

Ինչպես նշված է կուսակցության տարածած հայտարարության մեջ՝ Պուտինին ուղղված պաշտոնական նամակը Ասրյանը հանձնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Նամակում նշված է, որ կամավորական ջոկատը պատրաստ է Հայաստանի ու Արցախի արտաքին անվտանգության միակ երաշխավոր, Հայաստանի ռազմավարական բնական միակ դաշնակից Ռուսաստանի զինված ուժերի կազմում կռվել ՆԱՏՕ-ական արևմուտքի և Ուկրաինայի իշխանությունների դեմ՝ պաշտպանելով Ռուսաստանի, Դոնբասի և Ուկրաինայի քաղաքացիներին ու բնակիչներին:

 

  • Կիսվել: