շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ և ՌԴ կառավարական պատվիրակությունները քննարկել են համագործակցության խորացման հեռանկարը տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտներում

ՀՀ և ՌԴ կառավարական պատվիրակությունները քննարկել են համագործակցության խորացման հեռանկարը տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտներում

Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորությամբ կայացել է երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչների հանդիպումը:

Բացման խոսքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքի վերականգնման գործում ցուցաբերվող օժանդակության համար:

Ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության խորացման հեռանկարը տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտներում:

  • Կիսվել: