կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կապանի համայնքապետարանի պատվիրակությունն այցելել է Սպահան

Կապանի համայնքապետարանի պատվիրակությունն այցելել է Սպահան

Հոկտեմբերի 20-23-ը Սպահանի քաղաքապետ Ալի Ղասեմզադեյի հրավերով պաշտոնական այցով Սպահանում էր Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքի համայնքապետարանի պատվիրակությունը՝ քաղաքապետ Գևորգ Փարսյանի գլխավորությամբ, հայտնում են Իրանում ՀՀ դեսդպանությունից:

՛՛Այցի հիմնական նպատակը Սպահանի քաղաքապետարանի պատասխանատուների հետ խորհրդակցությունները և քննարկումներն էին՝ տարբեր ոլորտներում համագործակցությունների ու փորձի փոխանակման հնարավորությունների մասին:

Այցի շրջանակում հայկական պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաև Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ Սիփան Եպիկոպոս Քեչեճյանի և համայնքի ղեկավարության ներկայացուցիչների հետ, այցելեց հայկական պատմամշակութային վայրեր:

Սպահան կատարած այցի ընթացքում հայկական պատվիրակությանը ընկերակցում էր ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոս Արթուր Սարգսյանը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: