երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Կան օլիգարխներ, որոնք վարչապետի թեթև ձեռքով վերածվել են գործարարների․ Գորգիսյան

Կան օլիգարխներ, որոնք վարչապետի թեթև ձեռքով վերածվել են գործարարների․ Գորգիսյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի կարծիքով՝ իրավապահ համակարգի աշխատանքը բավականին թերի է և ուշացած:

«Հեղափոխությունից հետո մենք մի քանի անգամ կոչերով հանդես եկանք, որ միայն Մանվել Գրիգորյանին ու Ռոբերտ Քոչարյանին կալանավորելով չի, կան բազմաթիվ օլիգարխներ, որոնք վարչապետի թեթև ձեռքով կարծես թե վերածվել են գործարարների:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հարցում տարբերվում է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանից, երբ ասում էր՝ բոլորն օլիգարխ են, բոլորը թալանել են, կերել են, կարծես թե վարչապետն այդտեղ այդքան էլ չի տեսնում հանցակազմ, կամ իրավապահ մարմինները չգիտեն, թե ինչպես է պետք աշխատել, կամ էլ շարունակում են փոխկապակցված մնալ նախկին օլիգարխներից որոշների հետ»,- նշեց Գևորգ Գորգիսյանը:

  • Կիսվել: