ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կադիրովն ուկրաինացի ազգայնական հրամանատարների համար 500 000 դոլար գլխագին է հայտարարել

Կադիրովն ուկրաինացի ազգայնական հրամանատարների համար 500 000 դոլար գլխագին է հայտարարել

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր տելեգրամ ալիքում ասել է, որ ''ուկրաինացի ազգայնականների հրամանատարների ղեկավարների համար'' գլխագին է հայտարարել:

Նրա խոսքով՝ ինքն այս հայտարարությունն անում է որպես կամավոր՝ ռուս հայրենասերների անունից։

''Գլխագին է հայտարարվում ուկրաինացի ազգայնականների՝ բանդերականների, Ազովի, Դուդաևի գումարտակի շեյթանների համար։ Սա ասում եմ ոչ թե որպես պաշտոնյա, այլ որպես կամավոր՝ Ռուսաստանի հայրենասերների անունից, նույն կամավորների, որոնք ունեն ֆինանսական հնարավորություններ, և որոնք ցանկություն են հայտնել 500 հազար դոլար վճարել յուրաքանչյուր հրամանատարի համար՛՛,-հայտնել է Կադիրովը։

Նա իր ալիքում նաև գրել է, որ  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է հասկանա, որ ՛՛իրեն ոչ մի բունկեր չի փրկի, քանի որ ա անձամբ է պատասխանատու ուկրաինացի զինվորների մահվան և իր ժողովրդի ապագայի համար։ Իրավիճակից միայն մեկ ելք կա՝ ռուսական կողմի պայմանների լիարժեք կատարումը՛՛:

  • Կիսվել: