ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ռամզան Կադիրովը՝ Չեչնիայի հերոս

Ռամզան Կադիրովը՝ Չեչնիայի հերոս

Ռամզան Կադիրովին շնորհվել է Չեչենական Հանրապետության հերոսի կոչում: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Մրցանակը Գրոզնիում նոր համալիրի բացման ժամանակ հանձնել է տարածաշրջանի կառավարության նախագահ Մագոմեդ Դաուդովը։

՛՛Պետությանը մատուցած ակնառու ծառայությունների, ժողովրդին անձնվեր ծառայելու, անձնական քաջության, ինչպես նաև Չեչենական Հանրապետության բարգավաճմանն ու սոցիալ-տնտեսական ներուժի բարձրացմանն ուղղված երկարամյա անձնուրաց պետական և հասարակական գործունեության համար՛՛,-ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ սեպտեմբերի վերջին Կադիրովը ստացել էր Հյուսիսային Կովկասի մուսուլմանների համակարգող կենտրոնի «Սուննայի պաշտպան» շքանշանը։

  • Կիսվել: