ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կա մի գերհզոր մարդ, որը որոշում է՝ վաղը քանի դեպք է հրապարակվելու. Մարուքյան

Կա մի գերհզոր մարդ, որը որոշում է՝ վաղը քանի դեպք է հրապարակվելու. Մարուքյան

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ճեպազրույցների ժամին անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին՝ ներկայացրեց, թե, ըստ իրեն, ինչպես են որոշվում կորոնավիրուսի վերաբերյալ օրվա թվերը:

«Կա մի գերհզոր մարդ, ինքը որոշում է, թե վաղը քանի դեպք է լինելու: Եթե որոշվի, որ հանձնվելու է օրինակ 3 հազար թեստ, վաղը մոտավորապես 1000 դեպք կարձանագրվի: Եթե որոշվի 500 թեստ, կլինի դրա մեկ երրորդը: Դա է ցույց տալիս վիճակագրությունը: Հիմա որ ասվել էր՝ մայիսի վերջին լինելու է 10 հազար, վերջին մեկ շաբաթում թեստերի թիվն ավելացվեց, արդյունքում 1/3 հաստատված դեպքերով դարձել է 10 հազար», - նշեց մա:

Նրա խոսքով, որքան շատ է թեստ արվում, այդքան թիվը մեծ է լինում: Իսկ ո՞վ է որոշում, թե օրական քանի թեստ է արվելու: Ինչի 5000 թեստ չի արվում: Կա մի գերհզոր մարդ, ով որոշում է, թե վաղը քանի դեպք է հրապարակվելու: Ով է այդ մարդը, պետք է իմանալ»,- ընդգծեց նա:

  • Կիսվել: