ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ջհանգիրյանի առաջադրումն օրենքի խախտում չէ․ Անի Սամսոնյան

Ջհանգիրյանի առաջադրումն օրենքի խախտում չէ․ Անի Սամսոնյան

66-ամյա Ջհանգիրյանի առաջադրումն օրենքի խախտում չէ։ Այս մասին այսօր , ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ  Ջհանգիրյանի հետ հանդիպումից հետ հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Անդրադառնալով ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամի տարիքային շեմի սահմանափակման վերաբերյալ քննարկումներին Սամսոնյանը նշեց, որ սա մեկնաբանության հարց է․ «Ընդամենը մեկնաբանության հարց է: Որպես օրենքի կոշտ խախտում, որ ասենք՝ պարոն Ջհանգիրյանը չի կարող առաջադրվել, չկա: Դրանք մեկնաբանության հարցեր են»,- նշեց Սամսոնյանը՝ հավելելով, որ իրենք Ջհանգիրյանի լեգիտիմությունը հարցականի տակ չեն դնի:

Հարցին  թե ինչպես են քվեարկելու՝ Սամսոնյանն ասաց, որ  խմբակցությունը դեռ որոշում չի կայացրել։ «Խմբակցության ոչ բոլոր անդամներն էին ներկա, պետք է հավելյալ նիստ անել, որոշել՝ մասնակցո՞ւմ ենք քվեարկությանը, թե՞ չենք մասնակցում, կո՞ղմ ենք քվեարկում, թե՞ ոչ»,- ասաց Սամսոնյանը:

 

  • Կիսվել: