կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ես խաղաղության ծրագրին կողմ եմ. Ժամանակն է, որ մեր հարևանների հետ խաղաղություն հաստատենք. Գագիկ Ջհանգիրյան

Ես խաղաղության ծրագրին կողմ եմ. Ժամանակն է, որ մեր հարևանների հետ խաղաղություն հաստատենք. Գագիկ Ջհանգիրյան

Ձեզ նման ցավում եմ, որ մենք չունենք Արցախը, շատ եմ ցավում: Այս մասին, այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը։

Հարցին՝ ինչի՞ հետևանքով չունենք, ասաց. «Ես քաղաքական վերլուծաբան չեմ»։

«Ես խաղաղության ծրագրին կողմ եմ, որովհետեւ մենք չենք կարող. Հիմա սերունդ է մեծացել, որի պապերը կռվել են, հայրերը կռվել են, հիմա թոռներն են կռվել: Այսինքն դուք ուզում եք, որ մեր հարեւանների հետ հակամարտությունը դարերով գնա՞:  ԻՆչ-որ տեղ պետք է կանգ առնել: Ժամանակն է, որ մեր հարեւանների հետ խաղաղություն հաստատենք»,- հայտարարեց Ջհանգիրյանը:

  • Կիսվել: