կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ինձ համար «Հոկտեմբերի 27»-ի գործը բացահայտված է․ Գագիկ Ջհանգիրյան

Ինձ համար «Հոկտեմբերի 27»-ի գործը բացահայտված է․ Գագիկ Ջհանգիրյան

Ինձ համար հոկտեմբերի 27-ը բացահայտված է. ամեն ինչ քրեական գործի նյութերում է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը։

Նա նշեց որ հիմա  վերսկսվել է նախաքննությունն անջատված մասով, այսօր էլ դատախազությունը հաղորդագություն է  տարածել, պետք է սպասել արդյունքների։

«Կատարվում են քննչական, դատավարական գործողություններ, փորձաքննություններ են կատարվում, սպասենք արդյունքներին։ Ես կարծում եմ, որ հիմա որևէ պետական մարմին չի խոչընդոտում նախաքննությանը, ընդհակառակը  հայաստանյան իրավիճակը նպաստավոր է, հիմա որևէ մարմին չի խոչընդոտում, սպասենք նախաքննության ավարտին»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը։

«Ինձանից որևէ տեսակետ, գնահատական, միտք, դատողություն հարցնելը սխալ կլինի, որովհետև այս կամ այն կողմը կարող են դա դիտարկել որպես միջամտության նախաքննությանը, գնահատական նախաքննությանը»,- ասաց նա։

Ջհանգիրյանը հիշեցրեց, որ անջատված մասը վերաբերում էր հնարավոր  օժանդակողներին, դրդիչներին, կազմակերպիչներին, այլ չբացահայտված խմբի անդամներին։

  • Կիսվել: