հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրավապահ մարմինները զբաղվում են վարակված քաղաքացիների տվյալների արտահոսքի աղբյուրը պարզելու հարցով․ վարչապետի խոսնակ

Իրավապահ մարմինները զբաղվում են վարակված քաղաքացիների տվյալների արտահոսքի աղբյուրը պարզելու հարցով․ վարչապետի խոսնակ

Հարգելի գործընկերներ, իրավապահ մարմինները զբաղվում են կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիների տվյալների արտահոսքի մասին տեղեկության արժանահավատությունը ստուգելու, տարածման հնարավոր աղբյուրը պարզելու հարցով: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

Գևորգյանը նշել է, որ նորությունների դեպքում կտարածվի համապատասխան հաղորդագրություն:

Ավելի վաղ հայտնել էինք, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի կողմից արված գրառման մասին, որով նա տեղեկացրել էր ադրբեջանցիների կողմից կորոնավիրուսով հիվանդների/կոնտակտավորների հայաստանցիների տվյալների հանրայնացման մասին։

  • Կիսվել: