Ի՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Կարապետյանը կարճ տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով 300 հազար ադրբեջանցիների՝ ՀՀ գալու թեմային:
Նա ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարցադրմանն է անդրադարձել, թե ինչ եղավ այդ թեման եւ Նիկոլ Փաշինյանի պնդմանը, թե դա ֆեյք թեմա է։ Նարեկ Կարապետյանը ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարություններն է նեորկայացրել, որոնք պնդում են, որ վերադառնալու են իրենց այսպես կոչված պատմական հայրենիք, քանի որ դա իրենց միջազգային իրավունքն է։
Նարեկ Կարապետյանը պնդել է, որ ադրբեջանցիները Հայաստան չեն վերադառնա, քանի որ ՔՊ–ն այլեւս չունի սահմանադրական մեծամասնություն։



