ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Իրատես». ԲՀԿ-ն խնդրել է՝ այս փուլում ՀՀԿ-ի օժանդակությունը երեւացող չլինի

«Իրատես». ԲՀԿ-ն խնդրել է՝ այս փուլում ՀՀԿ-ի օժանդակությունը երեւացող չլինի

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀԿ-ի պասիվությունը ԲՀԿ-ի հարցում պայմանավորված է նրանով, որ ԲՀԿ-ն վերջինիս խնդրել է՝ այս փուլում ՀՀԿ օժանդակությունը երեւացող չլինի: Այնուհանդերձ, առաջին օրը բողոքավորների մեջ բավականին թվով հանրապետականներ են եղել. չնայած այն հանգամանքին, որ Ռուբեն Հայրապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի ջրերն ինչ-որ պահի նույն առվով չեն հոսել, Հայրապետյանի կողմնակիցները այնտեղ են եղել:

Ի դեպ, որքան էլ ԲՀԿ-ն որեւէ կերպ չի տալիս Ռոբերտ Քոչարյանի անունը, այդ թեւից եւս մասնակցություն եղել է. վերջիններս համոզված են, որ «ուղտը» բոլորի դռանն է չոքել, եւ պետք է հաղթահարել տարաձայնությունները` երկիրը պատած «չոռից» ազատվելու հարցում:

Ընդ որում, առաջին օրերին ԲՀԿ-ի շուրջ համախմբված ուժերից ավելի քիչ մարդիկ են եղել բողոքավորների մեջ, քան «մերժվածներից», ինչը ԲՀԿ-ն շատ ծանր է տարել, սակայն նախորդ օրը «ալյանսը» ուղղեց իր սխալը` դատարանի առջեւ ներկայանալով լիդերներով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: