հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իրանի և Հայաստանի ժողովուրդների հարաբերություներն ունեն հազարավոր տարիների պատմություն. Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս

Իրանի և Հայաստանի ժողովուրդների հարաբերություներն ունեն հազարավոր տարիների պատմություն. Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս

ՀՀ Սյունիքի մարզկենտրոն Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին Սպահանի և Կապանի քաղաքապետների հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանի և Հայաստանի ժողովրդի հարաբերությունները ունեն հազարավոր տարիների պատմություն, և մենք նման հարաբերություններ չենք ունեցել տարածաշրջանի որևէ երկրի հետ: Այս հատկանիշը շատ է կարևորել նաև հեղափոխության մեծարգո առաջնորդը, գրում է parstoday.ir-ը:

Այսօր՝ շաբաթ, հոկտեմբերի 21-ին, Կապան քաղաքում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման տարեդարձն է, և այս հանդիպումը կայացել է այս առիթով։

«Կապան քաղաքի հետ համագործակցելու համար, Սպահան քաղաքի ընտրությունը պատահական չի եղել: Կապան քաղաքի մոտ 400 տարվա վաղեմություն ունեցող կամուրջ կա: Այս կամուրջը կառուցվել է Շահ Աբբաս Սեֆևիի օրոք՝ նրա զավակներից մեկի հրամանով։ Այս տարածքում կան նաև մուսուլմանական մզկիթի հետքեր, ինչը վկայում է մշակութային փոխանակումների և կրոնական համակեցության մասին: Եվ այս բոլորը ցույց են տալիս,որ Իրանը և Հայաստանն ունեն վաղեմի հարաբերություններ և փոխադարձ հարգանք միմյանց մշակույթի նկատմամբ», հավելել է Աբեդին Վարամինին:

Աբեդին Վարամինին Սպահան քաղաքի հայ համայնքն անվանել է ողջ Իրանի ամենահզոր հայկական համայնքներից մեկը և հավելել. -«Սպահանի քաղաքապետարանի մշակութային  գծով տեղակալի առաջարկով Կապան քաղաքում Սպահանի մշակութային շաբաթն անցկացնելը կարող է լինել լավ առաջարկներից մեկը: Կապան քաղաքը փառատոներ և մշակութային միջոցառումներ անցկացնելու լավ հնարավորություններ ունի»։

 

  • Կիսվել: