երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ինչու՞ Խաչատուր Սուքիասյանը չի մասնակցել Հռոմի ստատուտի քվեարկությանը ԱԺ-ում

Ինչու՞ Խաչատուր Սուքիասյանը չի մասնակցել Հռոմի ստատուտի քվեարկությանը ԱԺ-ում

 ՀՀ ԱԺ իշխող ՔՊ ֆրակցիայի անդամ Խաչատուր Սուքիասյանի բացակայությունը Հռոմի ստատուտի քվեարկության ժամանակ տարատեսակ խոսակցությունների առիթ է դարձել։

Պարզելու համար նրա բացակայության պատճառը InfoPort.am-ը դիմեց Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանին, որը մասնավորապես նշեց․ «Խաչատուր Սուքիասյանի բացակայությունը Հռոմի ստատուտի քվեարկությանը պայմանավորված էր նրա վատառողջ լինելով։ Միևնույն ժամանակ կարծում եմ, որ քվեարկությանը մասնակցելու պարագայում Սուքիասյանը, որպես ՔՊ ֆրակցիայի անդամ, կիսելով նրա դիրքորոշումները, այդ փաստաթղթին կողմ կքվեարկեր»։

  • Կիսվել: