երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իլհամ Ալիևը տոհմական տրավմա ունի, հոգեբանական տրավմա․ Արամ Գաբրիելյանով

Իլհամ Ալիևը տոհմական տրավմա ունի, հոգեբանական տրավմա․ Արամ Գաբրիելյանով

Իլհամ Ալիևը տոհմական տրավմա ունի, հոգեբանական տրավմա: Այս մասին հայտարարել է Արամ Գաբրիելյանովը:

Գաբրիելյանովի խոսքերով, Արցախի հայերը պարտության են մատնել Ալիևի հորը, ստիպել են ստորագրել պայմանագիր, որով ավագ Ալիևն ընդունել է, որ կորցրել են 7 շրջանները. «Դա բնածին տրավմա է: Նա երիտասարդ է եղել այդ ժամանակ, հասկանում էր, որ հայերը պարտության են մատնել իր հորը, դրա համար նա ողջ կյանքն ապրել է վրեժխնդիր լինելու համար: Սակայն հայերը չեն գնացել ադրբեջանցիներին սպանելու: Ադրբեջանցիներն առանձնացել են Խորհրդային Միությունից, իսկ ինչո՞ւ հայերը չեն կարող առանձնանալ Ադրբեջանից: Բացատրեք տրամաբանությունը:

Մենք երբեք չենք ապրել Ադրբեջանում, ապրել ենք ԽՍՀՄ-ում, դա եղել է Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Լեռնային Ղարաբաղի ավտոնոմ Հանրապետություն: Հիմա Ադրբեջանի ՍՍՀ չկա: Ասում եք, որ անկախ եք: Մենք էլ ենք ուզում անկախ ապրել, մենք որևէ բանի նկատմամբ հավակնություն չունենք»,-ասել է նա:

  • Կիսվել: