ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հույս ունենք, որ ՀՀ-ն իր՝ խաղաղությանը միտված կատարելիք քայլերով տարածաշրջանային կայունության մաս կկազմի. Էրդողան

Հույս ունենք, որ ՀՀ-ն իր՝ խաղաղությանը միտված կատարելիք քայլերով տարածաշրջանային կայունության մաս կկազմի. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 14-րդ գագաթնաժողովին, խոսել է Արցախից և Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական իրադարձությունների մասին, գրում է ermenihaber.am-ը:

Խոսելով արցախյան վերջին պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից, Էրդողանը պնդել է, թե Թուրքիայի գլխավոր խնդիրը Ղարաբաղում անվտանգության ապահովումն է։

«Մեր տնտեսական և առևտրային հարաբերությունները կարող ենք ամրապնդել մեր անվտանգությանը և կայունությանը ուղղված սպառնալիքները չեզոքցնելու միջոցով: Հավատում եմ, որ որպես կազմակերպություն նույնպես այս գործընթացում Ադրբեջանիի հետ ամբողջական համերաշխության մեջ կլինենք: Հույս ունենք, որ Հայաստանն էլ իր կատարելիք խաղաղությանը միտված քայլերով տարածաշրջանային կայունությանը մաս կկազմի»:

Այնուհետև, ակնարկելով Հայաստանի ներքաղական վերջին լարված իրադարձությունները, Էրդողանը նշել է.

«Ցանկանում եմ կրկնել, որ մենք երբեք չենք ընդունել և չենք ընդունելու ժողովրդի կամքը առոչինչ համարող հակաժողովրդավարական միջամտությունները»:

Նշենք, որ Էրդողանը մի քանի օր առաջ էլ էր սադրող հայտարարություն արել Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների մասին՝ որակելով դրանք որպես «հեղաշրջման փորձ»։

Հիշեցնենք, որ «Տնտեսական համագործակցության կազմակերպությունը» հիմնադրվել է 1985թ.-ին։

 

  • Կիսվել: