երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Հրեա պատմաբանը՝ Հայոց ցեղասպանության մասին՝ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների տեսանկյունից

Հրեա պատմաբանը՝ Հայոց ցեղասպանության մասին՝ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների տեսանկյունից

Հայտնի պատմաբան Էլդադ Բեն Ահարոնը «The National Interest»-ում ներկայացրել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հոդված և գրել է, որ, սկսած 1923 թվականից, Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանությունն ու ճնշում գործադրում իր դաշնակիցների դեմ, որպեսզի վերջիններս այդ իրադարձությունները «ցեղասպանություն» չանվանեն:

Պատմաբանն ընդգծել է, որ որ 2019 թ. քվեարկության ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ու Սենատը մարտահրավեր նետեցին այդ ճնշմանը:

Հոդվածում նա պատմել է, թե երբ է սկսվել ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքական պայքարը: Նրա խոսքով՝ այն սկսվել է 1976 թվականից՝ Ջիմի Քարթերի նախագահության ժամանակաշրջանից: Քարթերը իշխանության էր եկել՝ մարդու իրավունքները պաշտպանելու պարտավորությամբ: Հենց այդ ժամանակաշրջանում վատթարացան ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերությունները: Քարթերը քննադատում էր Իրանի շահին՝ նրան մեղադրելով բռնապետության եւ մարդու իրավունքների խախտումների համար: Դրանից հետո Իրանում Իսլամական հեղափոխություն տեղի ունեցավ: Հենց այդ պահից ի վեր ամերիկյան վարչակազմը սկսեց Հոլոքոստն օգտագործել որպես դաս՝ ցեղասպանությունները կանխելու համար: Այդ ժամանակ որոշվեց Վաշինգտոնում Հոլոքոստի թանգարան բացել, որը պետք է արժենար 100 մլն դոլար:

Հոդվածում Էլդադ Բեն Ահարոնը գրել է, որ Կալիֆոռնիայի նահանգապետ Ջորջ Դեքմեջյանը ճնշում է գործադրել թանգարանի ղեկավարների վրա, որպեսզի Սեթ Մոմջյանին նշանակի ամերիկահայկական համայնքի ներկայացուցիչ: ԱՄՆ-ում հայ համայնքը 1 մլն դոլար նվիրաբերեց, որպեսզի հնարավորություն ստանա թանգարանի ուշադրության կենտրոնում պահել Ցեղասպանության հարցը: 

1983 թ. թանգարանի հանձնաժողովը որոշեց Ցեղասպանությունը ցուցադրության մեջ ներառել: Թանգարանը մտահոգում էր Թուրքիայի կառավարությանը, ուստի նրանք դիմեցին Իսրայելին՝ ճնշում գործադրելով, որ վերջինս ազդի թանգարանի հայեցակարգի վրա ու այնպես անի, որ հայերը բացառվեն հուշահամալիրից: Եվ երբ 1991 թվականին, ամբողջ ուշադրությունը կենտրոնացվեց Հոլոքոստին եւ հրեա զոհերին:

Այս ամենից հետո հեղինակւը նկարագրում է, թե ինչ փոխվեց 2019 թվականին: Նա որոշ պատճառներ է մեջբերում, այդ թվում և՝ ամերիկա-թուրքական հարաբերությունների փոփոխություններ, Թուրքիայի կողմից ռուսական հակաօդային համակարգերի գնումը, Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ Թուրքիայի օպերացիան եւ այլն, և նշում է, որ Կոնգրեսը հզոր պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի դեմ, եւ Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը միջոցների փաթեթի մի մասն էր»:  

Նա հավելում է նաեւ, որ, ճանաչելով Ցեղասպանությունը, ԱՄՆ-ն վճռական է դաշնային ռեսուրսներ տրամադրելու Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի կառուցման համար: Պատմաբանը կարծում է նաեւ, որ գործնական տեսանկյունից հուշահամալիրի կառուցումը հավելյալ բացասական հետեւանքներ կունենա ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների համար, որոնց վերականգնման համար կպահանջվի եւս 40 տարի:

  • Կիսվել: