հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Հրապարակի կողմից մեր պետականությանը նետված մարտահրավերին գործող իշխանությունը չի կարող միայնակ դիմակայել․ Արման Բաբաջանյան

Հրապարակի կողմից մեր պետականությանը նետված մարտահրավերին գործող իշխանությունը չի կարող միայնակ դիմակայել․ Արման Բաբաջանյան

Հրապարակի կողմից մեր պետականությանը, քաղաքացուն նետված մարտահրավերին գործող իշխանությունը չի կարող միայնակ դիմակայել: Այս մասին ասվում է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառման մեջ, որում նաևկարդում ենք․

«Անկախ նրանից, թե ինչ քայլեր և գործողություններ կձեռնարկի իշխանությունը, պետության դիմադրողունակության և դիմադրության հիմնական բեռը մնում է քաղաքական դաշտի մյուս սուբյեկտների վրա:

Թե ինչ ծավալի և խորության վնաս և ինչ ուժգնության հարված կհասցնեն Հանրապետությանը հայոց պետականության և ինքնիշխանության թշնամիներն առաջիկայում կախված է քաղաքական ներկապնակի իշխող ուժի և հրապարակի կուսակցությունների հետ չաֆիլիացվող ուժերի և գործիչների՝ հայրենիքին նետված մարտահրավերի խորության գիտակցումից, առանձին-առանձին և միասնական գործողություններից»։

  • Կիսվել: